Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Չխաբվեք. Աստծուն չի կարելի ծաղրել»

«Չխաբվեք. Աստծուն չի կարելի ծաղրել»
24.08.2025 | 11:18

Այս մարդկային կերպարանք առած հրեշը շուտով գալու է Հայաստան, գովազդելու coca cola-ն։

Այս երևույթը բացահայտ կերպով ծաղրում է մեր հավատը, մեր սրբությունն ու Աստծուն, Հիսուս Քրիստոսին (հղումը՝ Հ.Գ. 2-ում)։

Տոմսերը գրեթե վերջացել են, մարդիկ մեծ ուրախությամբ գնալու են դիտելու սատանայի գործիքներից մեկին, բայց լավ իմացեք, դուք նույնպես մասնակից եք լինելու այդ ծաղրանքին՝ այս համերգին մասնակցելով ու սատարելով։

Մեղքի հանդեպ աչք փակողը հավասար մեղավոր է։

Սուրբ Պատարագին քչերն են գալիս, պատճառաբանելով, որ «ժամանակ չունեն, երեխան լացում է, տնօրենը չի թողնում, գումար չունեն, մեքենա չկա» ու էսպիսի հազարավոր սուտ պատճառներ, բայց կա ժամանակ հայհոյելու Աստծուն, մերժելու Աստծուն և ուրանալու։

Ի՞նչ սրտով ու հավատով եք հետո եկեղեցի մտնելու, Աստծուց բան խնդրելու ու աղոթք անելու, ի՞նչ...

«որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչին։ Նրանց վերջը կորուստ է։ Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում» (Փլպ. 3:18-19):

Հետո չասեք «ինչ եմ արել որ այսքան պատուհասներ են գալիս գլխներիս, ինչու ենք կործանվում, ինչու ենք պատերազմում, ինչու ենք նահատակվում, ո՞ր մեղքի համար»։

«Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ. Բարություն անող ոչ ոք չմնաց» (Սաղ. 52:2):

Ռադիկ դպիր ԱՎԵՏՅԱՆ

Հ.Գ.1

Ոնց ուզում եք դատեք ինձ, չէի կարող չասել

Հ.Գ.2

Հղումը՝ https://youtu.be/e8EwHTqeQKU?si=yqb41Jrji_XL2FRy

Դիտվել է՝ 7142

Մեկնաբանություններ